Հետևեք մեզ։

Հեղեղված Օրսկում տարհանվել է ավելի քան 700 մարդ, այդ թվում՝ 210 երեխա

12:26, 06 ապրիլ 2024
Հեղեղված Օրսկում տարհանվել է ավելի քան 700 մարդ, այդ թվում՝ 210 երեխա

Հեղեղված Օրսկում տարհանվել է ավելի քան 700 մարդ, այդ թվում՝ 210 երեխա։ Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքային վարչակազմը թելեգրրամյան իր ալիքում։

«Տարահանվել է 711 մարդ, այդ թվում՝ 210 անչափահաս, ժամանակավոր կացարաններում կա 257 մարդ, այդ թվում՝ 76 երեխա», - ասված է հաղորդագրությունում։

Ուրբաթ օրը Օրենբուրգսկայա փողոցի տարածքում ճեղքվել է ամբարտակը, որը պաշտպանում էր քաղաքը Ուրալ գետից։ Քաղաքապետ Վասիլի Կոզուիցան պարզաբանել է, որ այն վնասվել է երկու տեղից։

Մարզային ղեկավարությունը հերքել է ամբարտակի ամբողջական ոչնչացման մասին տվյալները։