Դեռևս 2015թ.-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում սկիզբ առած «Ղարաբաղի բարբառը» ժողովածուի լույս ընծայումը և շնորհանդեսը վիճակված էր տեղի ունենալու Երևանի սրտում:
Հայկական ամենակենսունակ՝ Ղարաբաղի բարբառին նվիրված այս մատենաշարը տպագրվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
«Ղարաբաղի բարբառը» ժողովածուի շնորհանդեսին ներկա են եղել Գագիկ Ծառուկյանի տիկինը` Ջավահիր Ծառուկյանը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի համակարգող Իվետա Տոնոյանը։
ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Սարգսյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է Արցախի գիտական կյանքով, հարցրել` ինչով կարող է օժանդակել, ինքը հայտնել է, որ նշված աշխատության 13 հատորը տպագրվել է, 7 հատորը` ոչ.
«Չանցած մեկ շաբաթ տիկին Տոնոյանը զանգահարեց. և այս հատորը կարճ ժամանակում մենք կարողացանք լույս ընծայել»,-պատմեց Սարգսյանը:
Իվետա Տոնոյանը ներկաներին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի ողջույնն ու շնորհավորանքը. «Պետք է ասեմ, որ պարոն Ծառուկյանը սրտի առանձնակի թրթիռով է վերաբերում բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կապված են Արցախի հետ»:
Մանրամասները` տեսանյութում.
Այսօր Արցախի լեզուն պետք է շարունակել ապրեցնել, այնքան մինչև որ այն կվերադառնա իր հազարամյա բնօրրան: