Երևանում՝ ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետությունում` ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։