ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ռադիոն Պլիտուխինի հետ:
Կողմերը քննարկել են երկու երկրի միջև տասնամյակների պատմություն ունեցող սպորտային համագործակցության հետագա ուղիները. նպատակը մեկն է՝ ապահովել սպորտի գալիք սերնդի համար առավել բարենպաստ ու լայն հնարավորություններ, որպեսզի երիտասարդների ներուժը լավագույնս իրացվի:
«Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Այո, շատ թանկ են այդ հարաբերությունները: Իմաստուններն ասում են` մեծ ու հզոր մարդիկ ընկերներ ձեռք են բերում երեք դեպքում` եթե միասին մարտի դաշտում են, եթե միասին սովորում են և եթե միասին սպորտով են զբաղվում»,-ասել է Պլիտուխինը և հավելել, որ ՀԱՕԿ-ի հետ հարաբերությունը գործակցություն չէ միայն, այլ իսկական ընկերություն է:
Գագիկ Ծառուկյանն էլ շեշտել է, որ յուրաքանչյուր անձ պետք է զբաղվի իր գործով:
Մանրամասներ` տեսանյութում.