Ադրբեջանական զինուժը նախօրեին թիրախավորել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը եւ մեծ վնասներ հասցրել գյուղին: NEWS.am-ի հետ զրույցում Տավուշի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը պատմեց, որ, բարեբախտաբար, մարդկային կորուստ չունեն:
«Ադրբեջանական զինուժը թիրախավորել էր եւ կրակում էր հենց գյուղի ուղղությամբ, ոչ թե դիրքերի ուղղությամբ: Շատ վնասներ են հացրել, վնասել են տների տանիքներ, պատեր, գերեզամանքարեր գերեզմանոցում: Երեկոյան 11:15-ից են սկսել մեինչեւ առավոտվա 4-ը եւ մենակ գյուղի վրա: Մի տան վրա էլ խոշոր տրամաչափի զենքով են կրակել, պատուհանի վրա, տանը քնած անչափահաս երեխան հրաշքով է փրկվել»,- պատմեց նա:
Պապյանը նշեց, որ գյուղացիների փորձել են հնարավորինս պատսպարվել, մինչեւ կրակողները դադարեն:
Նա հայտնեց, որ այս պահին վիճակը հանգիստ է, գյուղում խուճապ չկա: