«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը RB Sport-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ կոնֆլիկտի մասին հարցին։
«Պետրակովի հետ թյուրըմբռնո՞ւմը և իմ ապագան Հայաստանի հավաքականու՞մ. նա մարզիչն է, ես՝ խաղացողը։ Ինքն է որոշում, թե ում են կանչում, ում` ոչ։ Այս ամենին ուղղակի ուզում եմ ավելացնել, որ սիրում եմ Հայաստանը, ցանկանում եմ խաղալ իմ ազգային հավաքականում և շատ եմ կարոտում հայ երկրպագուներին»,- ասել է Բայրամյանը։
Հիշեցնենք, որ «Ռոստովի» 32-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը 2023 թվականի հունիսից չի հրավիրվում Հայաստանի հավաքական։ Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։