Հետևեք մեզ։

Փաշինյանը Հայաստանը տանում է ուկրաինական ճանապարհով․ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար

22:02, 06 ապրիլ 2024
Փաշինյանը Հայաստանը տանում է ուկրաինական ճանապարհով․ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար

Փաշինյանը Հայաստանը տանում է ուկրաինական ճանապարհով, Ռուսաստանի դեմ Արևմուտքի վստահված պատերազմի ժամանակ Կիևի ձախողումների ֆոնին արևմտյանների հայացքները սկսեցին ընկնել նախ Մոլդովայի, իսկ հետո Հայաստանի վրա։ Այս մասին գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար և ԼԺՀ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է Ria.ru-ն։


«Փաշինյանը Երևանը տանում է ուկրաինական ճանապարհով, և դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, քանի որ զարգանում է Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափը: Հավաքական Արևմուտքի վստահված պատերազմում Կիևի ձախողումների ֆոնին Վաշինգտոնն ու Բրյուսելը հակառուսական նոր «պոլիգոններ» են փնտրում։ Սրևմտյան երկրների հայացքներն ավելի ու ավելի սկսեցին ընկնել նախ Մոլդովայի, իսկ հետո՝ Հայաստանի վրա»,- գրել է Սլուցկին:


Նրա խոսքով, եվրատլանտյան «բազեների» «աջակցությունն ու օգնությունը» ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ժողովրդի ազգային շահերի հաշվին և ապակայունացման հեռանկարով Ռուսաստանի թուլացման «պլանը» վերակենդանացնելու փորձեր։