Հետևեք մեզ։

Մարսը կարող է լիովին բնակելի դառնալ 20 տարվա ընթացքում․ Մասկը խոսել է մարդկության քաղաքակրթության ավարտի մասին

23:03, 06 ապրիլ 2024
Մարսը կարող է լիովին բնակելի դառնալ 20 տարվա ընթացքում․ Մասկը խոսել է մարդկության քաղաքակրթության ավարտի մասին

Քաղաքակրթությունը կտևի ընդամենը մի քանի հարյուր տարի, եթե մարդկությունը «միջմոլորակային» չդառնա, ասել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում։

Ահա թե ինչպես է նա պատասխանել լրագրող և ֆուտուրիստ Էդ Կրասենշտեյնի հարցին, թե երբ է գալու մարդկության քաղաքակրթության վերջը. հարյուր տարի»,- գրել է Մասկը։

Գործարարի խոսքով՝ մարդկությանը պետք է պահպանի իր ներկայիս տեխնոլոգիական մակարդակը, քանի դեռ Մարսը դառնա լիովին բնակելի, ինչը, նրա կարծիքով, կարող է տեղի ունենալ 20 տարվա ընթացքում։
Նախկինում Մասկը ժողովրդագրական փլուզումն անվանել էր Երկրի վրա մարդկանց սպառնացող ամենամեծ խնդիրը: