Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Հաագայում տեղի ունեցած չարտոնված բողոքի ցույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է NOS-ը։
Ակտիվիստները և Գրետան դեմ են հանածո վառելիքի սուբսիդավորմանը և Նիդերլանդների հեռացող կառավարության կլիմայական քաղաքականությանը: Ի նշան բողոքի՝ նրանք փորձել են փակել Կոնինգսկադե և Կորտ Վուրհաութ փողոցների և A12 մայրուղու խաչմերուկը:
Թունբերգի հետ բերման են ենթարկվել մի քանի այլ ցուցարարներ։
Ավելի վաղ Գրետա Թունբերգը քննադատել էր ՄԱԿ-ի վերջնական կլիմայական փաստաթուղթը։