Հայաստանին տրամադրվելիք գումարը, որի մասին խոսվեց բրյուսելյան հանդիպման համատեքստում, պետք չէ առանձնացնել մնացած բոլոր ծրագրերից։ Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվելիք 257 մլն եվրո և ԱՄՆ-ի խոստացած 65 մլն դոլար դրամաշնորհին։
«Եվ ի սկզբանե պետք չէր ակնկալել, որ, օրինակ, ԵՄ-ն և ԱՄՆ-ն շատ ավելի մեծ գումար են տալու Հայաստանին՝ աջակցելով ՀՀ տնտեսությանը, ակնկալելով, որ ապրանքատեսակները, որոնք սպառման ավանդական ուղղություններ ունեն, այլևս չեն գնալու այդ ճանապարհով։ ԵՄ-ի 270 մլնի մասին ենք խոսում, բայց չմոռանանք 2,6 միլիարդանոց ուղենիշային նախաձեռնությունների մասին, որոնք իրականացման փուլում են, որոնց մի մասը և ֆինանսավորման մի մասն իրականացվել է, և հիմա այս 270 մլն-ը, որն ուղղվելու է, օրինակ, հայկական արտադրությունների ստանդարտների բարձրացմանը և այլն։ Այնպես չէ, որ մինչ այդ չկար որևէ գումար, և հիմա այդ 270 մլն է, և վաղն էլ այլ գումար չի լինելու, սա մի գործընթացի մաս է»։