Հետևեք մեզ։

Մենք Բրյուսել չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորքը Հայաստան բերելու․ Արարատ Միրզոյան

23:57, 06 ապրիլ 2024
Մենք Բրյուսել չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորքը Հայաստան բերելու․ Արարատ Միրզոյան

Բրյուսելում Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինկեն հանդիպումից առաջ հետաքրքիր էր դիտարել, թե ինչպես էին ապրիլի 5-ի շուրջ որոշ նարատիվներ սինխրոն, ներդաշնակ զարգացվում Հայաստանում որոշ շրջանակների կողմից, Ադրբեջանում և Ռուսաստանում որոշ շրջանակների կողմից։ Բավականին հետաքրքիր էր այդ դիտարկումը․ ես ուզում եմ ասել, որ ապրիլի 5-ին քննարկվել է այն և այդ քննարկման արդյունքում եղել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ, այսինքն, չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք և չի ստացվել։

Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով դիտարկմանը, որ հանդիպումից առաջ կային քննարկումներ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, որ բրյուսելյան հանդիպմանը մի մեծ հսկայական ռազմական համաձայնագիր է լինելու, ռազմական կառույցներ են կառուցվելու սահմաններին, մի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն Հայաստանին կփրկեն ապրիլի հինգին։

«Ապրիլի հինգի համատեքստում այդպիսի բան չի քննարվել։ Եվ նույնիսկ այն բառամթերքը, ձևը, որով նարատիվը գեներացվում էր, որոշ դեպքերում ծիծաղելի է․ մենք չէինք բանակցում և չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորքն Հայաստան բերելու և դա հիմա չստացվեց։ Ես կարող եմ ենթադրել,որ այդ նշածս շրջանակներին ի սկզբանե էլ հայտնի էր, որ այդպիսի բան չի քննարկվելու, բայց միտումնավոր էր արվում, որ որոշների դեպքում ասեն՝ իշխանությունները չկարողացան և այլն, որպեսզի ակնկալիք գերենացնեն, և հետո ասեն՝ տեսեք՝ սա ԵՄ-ն, սա էլ ԱՄՆ-ն»,-ասաց Միրզոյանը։