Հետևեք մեզ։

Այս կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին․ մի կողմից՝ մենք լուրջ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մյուս կողմից՝ այդ միջադեպերը․ Միրզոյան

00:25, 07 ապրիլ 2024
Այս կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին․ մի կողմից՝ մենք լուրջ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մյուս կողմից՝ այդ միջադեպերը․ Միրզոյան

Ուզում եմ անդրադառնալ ադրբեջանական ԶՈՒ կողմից արձակված վերջին կրակոցներին․ նույնիսկ տան, ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ եղան։ Այս անկանոն կրակոցները որևէ կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին։

Այս մասին այսօր Հանրային եթերում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Դրանք նույնիսկ հասկանալի չեն մեզ համար։ Մի կողմից՝ մենք լուրջ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղության գործընթաց ենք նախաձեռնում և ամբողջ աշխարհին ասում ենք՝ մենք խաղաղություն ենք ուզում կառուցել, ադրբեջանական կողմը գալիս և միջնորդներին, հանդիպումների կազմակերպիչներին, մեզ՝ երկկողմ հանդիպումների ժամանակ, հավաստիացնում է, որ խաղաղություն է ուզում կառուցել և մյուս կողմից՝ այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավը, էսկալացիայի համար պատրվակներ ստեղծելը»,-ասաց Միրզոյանը։

Նա ևս մեկ անգամ էլ նշեց, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, բայց սա անելու համար  պետք է նույն պատրաստակամությունը տենսնել մյուս կողմից ևս։

 

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի, Վերին Շորժայի, Կութի, Արավուսի, Չինարիի, Մովսեսի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կրակի հետևանքով Տավուշի մարզում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՆԳՆ (լուսանկարներ)