Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան չունի բավականաչափ զենք՝ Ռուսաստանի զինված ուժերի հարձակումը խափանելու համար։ «Ինչ վերաբերում է ռուսների հակահարձակողական գործողությունները խափանելուն, ապա համապատասխան զենքերը բավարար չեն, ինչ վերաբերում է այս կամ այն ուղղությամբ նրանց գործողությունները կանխելուն... դրա համար կան հատուկ հեռահար արկեր կամ համապատասխան զենքեր են պետք։ Ահա թե ինչը չի բավականացնում մեզ»,- ասել է Զելենսկին ուկրաինական լրատվականին տված հարցազրույցի ժամանակ։
Ռուսական հարձակումը կանխելու համար զենքի պակաս կա․ Զելենսկի
01:20, 07 ապրիլ 2024