Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ արվեստագետները շնորհավորել են կին զինծառայողներին, մաղթել բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ կանայք զինված ուժերում իրենց ներկայությամբ դրական օրինակ և խթան են հանդիսանում մյուսների համար, նպաստում բանակի մարտունակության ամրապնդմանը, առավել նվիրված և համախմբված ծառայության կազմակերպմանը։
Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը զինծառայողների համար կատարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը՝ «Երազի իմ երկիր հայրենին»։