Հետևեք մեզ։

«Լունապարկի» տարածքում գտնվող սրճարանում հրդեհ է բռնկվել

12:21, 07 ապրիլ 2024
«Լունապարկի» տարածքում գտնվող սրճարանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ ապրիլի 7-ին, հրդեհ է տեղի ոhttps://shamshyan.com/hy/article/2024/04/07/1259144ւնեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի տարածքում, սրճարան է այրվում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները նախ կանխել, ապա մարել են «Golf» սրճարանում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել է ներսում եղած գույքի մի մասը՝ այդ թվում սեղաններ ու աթոռներ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։