Հետևեք մեզ։

Թբիլիսիի հրաձգարանում պայթյուն է տեղի ունեցել. կա երեք զոհ և վիրավորներ

16:40, 07 ապրիլ 2024
Թբիլիսիի հրաձգարանում պայթյուն է տեղի ունեցել. կա երեք զոհ և վիրավորներ

Թբիլիսիում` Բոճորմայի փողոցի հրաձգարաններից մեկում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, չորս վիրավոր անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ավելի ուշ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված չորս անձանցից մեկը ևս մահացել է։ Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Երեք տուժածներ գտնվում են այրվածքների կենտրոնում։ Բժշկի խոսքով՝ պայթյունի հետևանքով վիրավորված երեք տղամարդկանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ երկուսը՝ վիրաբուժական բաժանմունքում։