Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը կրակ է բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ․ ՊՆ

17:20, 11 ապրիլ 2023
Ադրբեջանական կողմը կրակ է բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ․ ՊՆ

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։