Հետևեք մեզ։

Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ Տավուշում իշխանության առաջարկած միակողմի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազեցություն. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ)

19:12, 07 ապրիլ 2024
Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ Տավուշում իշխանության առաջարկած միակողմի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազեցություն. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ)

Շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ կրկին   Տավուշի մարզում էինք. գրում է Իշխան Սաղաթելյանը.

«Այս ընթացքում մեր բոլոր հանդիպումները և շփումները հստակ ցույց են տալիս, որ  Տավուշում  իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազդեցություն:
 
Տավուշի մեր հայրենակիցներն  ամբողջությամբ գիտակցում են  միակողմանի զիջումների հետևանքները, ինչը  տեղական մակարդակում առաջացրել է բավականին լուրջ  հակազդեցություն: 

Տեղում այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, հոգևոր, հանրային-  հասարակական գործիչները, որոնց ուղերձը մեկն է՝ կանգնել տավուշցու արդար պահանջի կողքին։ 
 
Սակայն, ոչ պակաս կարևոր խնդիր է հարցի  լոկալիզացիայից խուսափելը։ Անվտանգությանը  սպառնացող այն  մարտահրավերը, որի  առջև այսօր կանգնած է Տավուշում ապրող մեր հայրենակիցը, դա միայն իր խնդիրը չէ. սա համազգային նշանակության հարց է։  

Հետևաբար,  հակազդեցություն և դիմադրություն պետք է ձևավորել միաժամանակ երեք հարթության՝ տավուշյան, համահայաստանյան և  համահայկական մակարդակների վրա: 
 
Վերը նշված բոլոր   ուղղություններով աշխատանքներն  ընթացքի մեջ են: 
Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք  պլանավորել ենք առաջիկա օրերին.
 
-Ազգային ժողովում հրատապ օրակարգով նիստ, հայտարարության նախագծի ներկայացում, 
 
-Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ, 
 
-աշխատանք միջազգային հարթակներում, 
 
-մարզային հանդիպումների շարք, 
 
-անվտանգության  հարցերով մասնագիտական քննարկումների, ֆորումների կազմակերպում,
 
-համահայկական մասշտաբով իրազեկման եւ զորակցական ակցիաների իրականացում։  
 
Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պետք է ձևավորենք իրական հակազդեցություն և համազգային դիմադրություն, որն ի զորու կլինի կոտրել չդադարող զիջումների շղթան և բեկել մեր ընթացքը»: