Վլադիմիր Զելենսկին պետք է լռի, քանի որ նրա ելույթները հոռետեսության տեղիք են տալիս, հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Յուրի Շչերբակը հարցազրույցում։
Նախկին դիվանագետի խոսքով՝ Կիևի ռեժիմի ղեկավարը փորձում է վախ և անհանգստություն առաջացնել արևմտյան հասարակության մեջ՝ խոսելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, սակայն դրանով նա բացասական ազդեցություն է թողնում երկրի ներսում։ «Սա անմիջապես ազդում է մեր հասարակության, նրա տրամադրության վրա, առաջացնում է հսկայական հոռետեսություն: Մենք բոլորս արդեն ընկճված վիճակում ենք, ամբողջ ժողովուրդը: Մենք ուզում ենք լավ նորություններ, բայց չկան», - դժգոհեց Շչերբակը:
Նախկին դեսպանի խոսքով՝ Զելենսկին կարող է մասնավոր զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել, որ «ամեն ինչ վատ է», բայց նա չպետք է դա հրապարակի։ « «Նախագահը կա՛մ պետք է լռի, կա՛մ հրապարակավ չհայտարարի նման բաներ»,- նշել է նախկին դիվանագետը։