Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան հնարավորություն է փնտրում Խարկովին ավելի շատ օդային պաշտպանության միջոցներ տրամադրելու համար և գործընկերներին կոչ է արել ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային։
«Մենք հնարավորություններ ենք փնտրում Խարկովի օդային պաշտպանության համար և դա խնդիր է ինչպես զինվորականների, այնպես էլ Ուկրաինայի բոլոր դիվանագետների համար՝ յուրաքանչյուրի և բոլորի համար, ովքեր պատասխանատու են միջազգային հաղորդակցության համար, ովքեր պետք է ամեն օր երկխոսության մեջ լինեն գործընկերների հետ:
Բացարձակապես ակնհայտ է, որ Ուկրաինայում մեր ունեցած հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար չեն, և դա ակնհայտ է մեր բոլոր գործընկերների համար։ Եվ աշխարհը վերջապես պետք է լսի այս ցավը, որ ռուս ահաբեկիչները պատճառում են Խարկովին, Կուպյանսկին, Դոնեցկ, Զապորոժյե, Սումի քաղաքներին և մեր բազմաթիվ այլ ուկրաինական համայնքներին...
Աշխարհում կան հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են օգնել։ Մեզ միայն քաղաքական կամք է պետք, որպեսզի այդ համակարգերը փոխանցվեն Ուկրաինային»։