Ուզում եմ, աղջիկներ, ձեզ արժևորեք։ Այս մասին ինստագրամյան իր էջի միջոցով հայտնել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը։
Շարունակելով միտքը, դերասանուհին գրում է․«Գտեք երջանկություն ինքներդ ձեր մեջ։ Արտաքին աշխարհում շատ բաներ խաբուսիկ են, ձեզ հետ անկեղծ եղեք։ Ամեն ինչ փոքր-ինչ կամ ընդհանրապես այլ կլինի, երբ իսկապես սիրեք ձեզ։ Մեկ-մեկ ինքներդ ձեզ գրկեք, էնքան հավես պահ ա: Մտածեցի՝ սրտիս խոսքը գրեմ, սրտանց էր, շնորհավոր»։