Հետևեք մեզ։

Վիճակը լարված է, մեծ դժվարությամբ տարածքից դուրս են բերում վիրավորներին. Մեսրոպ Առաքելյանը՝ Տեղ համայնքում փոխհրաձգության մասին

17:47, 11 ապրիլ 2023
Վիճակը լարված է, մեծ դժվարությամբ տարածքից դուրս են բերում վիրավորներին. Մեսրոպ Առաքելյանը՝ Տեղ համայնքում փոխհրաձգության մասին
Քիչ առաջ խոսեցի Ապրելու երկիր կուսակցության Տեղ համայնքի խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանի հետ, ով գտնվում է փոխհրաձգության հատվածում։
 
Այս մասին ֆեյսբուքի իր էջւմ գրել է կուսակցույան անդամ Մեսրոպ Առաքելյանը:
 
«Վիճակը շարունակում է մնալ լարված, ունենք զոհեր և վիրավորներ։ Այս պահին մեծ դժվարությամբ տարածքից դուրս են բերում վիրավորներին»,- գրել է Առաքելյանը:
 
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հաղորդել է՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: ։