Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման մասին։
«2024 թվականի ապրիլի 12-ին Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Հանդիպմանը քննարկվելիք հիմնական թեմաներն են երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, եվրոպական և անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերը»,- նշված է հրապարակված տեղեկատվության մեջ։