Հետևեք մեզ։

Գնա ուղիղ «շեֆի» մոտ և դադարեցրու այս շոուն․ «Գալաթասարայի» ֆուտբոլիստը ծաղրել է «Արսենալում» հանդես եկող ուկրաինացուն

00:36, 08 ապրիլ 2024
Գնա ուղիղ «շեֆի» մոտ և դադարեցրու այս շոուն․ «Գալաթասարայի» ֆուտբոլիստը ծաղրել է «Արսենալում» հանդես եկող ուկրաինացուն

Թուրքական «Գալաթասարայի» կոտդիվուարցի ֆուտբոլիստ Սերժ Օրիեն ծաղրել է անգլիական «Արսենալում» հանդես եկող ուկրաինացի Ալեքսանդր Զինչենկոյի խոսքերն այն մասին, որ նա պատրաստ է դադարեցնել կարիերան և համալրել Ուկրաինայի զինված ուժերը, եթե իրեն հրավիրեն։


Ավելի վաղ 27-ամյա Զինչենկոն BBC-ին տված հարցազրույցում վստահեցրել էր, որ զորակոչվելու դեպքում կհամալրի Ուկրաինայի զինված ուժերի շարքերն ու կմեկնի ռազմաճակատ։ Snapchat սոցիալական ցանցի պատմության մեջ ուկրաինացի ֆուտբոլիստի խոսքերին Օրիեն ծաղրով է պատասխանել.
 
«Գնա ուղիղ «շեֆի» մոտ և դադարեցրու այս շոուն: Ոչ ոք պարտավոր չէ քեզ զանգահարել», - գրել է Օրիեն։
Հաջորդ հաղորդագրության մեջ կոտդիվուարցին ավելացրել է, որ «կամավորներին  զորակոչելու կարիք չկա»։