Փարիզի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, այնուհետև հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, գրում են ֆրանսիական Le Parisien և Le Figaro թերթերը՝ հղում անելով աղբյուրներին։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Շարոն փողոցում գտնվող ութ հարկանի բնակելի շենքի յոթերորդ հարկում։ Պայթյունից հետո տանը հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացնելու աշխատանքներին մասնակցել է ավելի քան 60 հրշեջ։
Տան բնակարաններից մեկում երկու մահացած մարդ է հայտնաբերվել. ևս մեկ մարդ մահացել է, երբ փորձել է փախչել, բայց ընկել է պատուհանից։
Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ, սակայն ոստիկանությունը կարծում է, որ հնարավոր է գազ է պայթել, թեև բնակիչները պնդում են, որ տանը գազ չկա։