Հետևեք մեզ։

Սահմանին կրակոցներից ապակի է կոտրվել, ապակիները կվերանորոգենք և ամեն ինչ կանենք, որ կրակոցներ չլինեն․ Անդրանիկ Քոչարյան

12:01, 08 ապրիլ 2024
Սահմանին կրակոցներից ապակի է կոտրվել, ապակիները կվերանորոգենք և ամեն ինչ կանենք, որ կրակոցներ չլինեն․ Անդրանիկ Քոչարյան

Սահմանին կրակոցներից ապակի է կոտրվել, ապակիները կվերանորոգենք, և ամեն ինչ կանենք, որպեսզի նման կրակոցներն ունենան գնահատելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն։ Հիմա կրակոցներն անկանոն են և աննպատակ։ 

Այս մասին Աժ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե ինչո՞վ է բացատրում այդ կրակոցները, պատասխանեց․ «Հիստերիկ դրսևորումներով։ Երևի այնտեղ մյուս կողմում կանգնածները որոշել են անկանոն կրակել, ոչ մի բանի հետ կապ չունի»։

Հարցին, թե ապրիլի հինգին ՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման հետ կապ չունի՞, Քոչարյանն ասաց․ «Ոչ, չունի»։

Հարցին, թե նախադրյալներ տեսնում է, որ Բաքուն տանում է էսկալացիայի, ռազմական գործողությունների, Քոչարյանը բացասական պատասխան տվեց․ «Ոչ, չեմ տեսնում»։