Հայաստանը Եվրոպոլում կապի սպա կունենա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշել է, որ ՆԳՆ-ի և Եվրոպոլի միջև ստորագրված փոխգործակցության համաձայնագիրը կվավերացվի։
Սպան կապահովի տեղեկատվության փոխանակումը Հայաստանի իրավապահ մարմինների, Եվրոպոլի ու ԵՄ անդամ պետություների միջև։
Փոխնախարարը հաղորդել է, որ սպայի նստավայրը կլինի Նիդերլանդներում։