Բանկերը, որոնք նպաստում են ռուսական պաշտպանական արդյունաբերական բազայի համար ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների հետ կապված խոշոր գործարքներին, իրենց ենթարկում են ԱՄՆ պատժամիջոցների վտանգի, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:
«Այն բանկերը, որոնք հեշտացնում են ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների խոշոր գործարքները ռուսական պաշտպանական արդյունաբերական բազայի համար, ենթարկվում են ԱՄՆ պատժամիջոցների վտանգի»,- ասել է նա Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նաև հավելել է, որ Չինաստանում դժվար բանակցություններ է վարել ազգային անվտանգության հարցերի շուրջ։