ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ով ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպպանը զուգահեռ ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիա է նախաձեռնված․ մասնակիցների նպատակն է ԵԽ քարտուղարին լսելի դարձնել այն խնդիրները, որոնց մասին, ըստ իրենց, ՀՀ իշխանությունները եվրոպացի պաշտոնյային չեն հայտնի։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են նրան ցույց տալ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, «Յութուբով» հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են։
«Մենք այստեղ հավաքվել ենք Երևանի և Բաքվի մեր քաղբանտարկյալների համար»,-իր ելույթում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․