Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը։
Նա նշել է, որ այս տարի պլանավորված էր ավարտել կամրջի վերանորոգումը, սակայն նոր հսնգամանքներ են ի հայտ են եկել:
«Հայտնաբերվել են նոր աշխատանքներ, որ պետք է իրականացվեն»,-ասել է նա և հավելել, ոդ հնարավոր է՝ կամրջի վերանորոգման աշխատանքները երկարաձգվեն։