Արցախից բռնի տեղահանված և Երևանում հաստատված ընտանիքներում մարտ ամսին ծնվել է 33 երեխա՝ 23 տղա և 10 աղջիկ։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
Մարտ ամսին ընդհանուր առմամբ Երևանում ծնվել է 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: