Անկարան և Մոսկվան շարունակում են տեղեկություններ փոխանակել մերձմոսկովյան «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ, որն ուսումնասիրում է թուրքական կողմը, այդ թվում՝ տվյալներ հարձակվողների կապերի մասին «Իսլամական պետության» հետ, հայտնում է երկրի իրավապահ մարմինների աղբյուրը ՌԻԱ Նովոստիին։
«Կրոկուսում» ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ մարտի 4-ին մեկնել է Թուրքիայից։ Նա նաեւ ասել է, որ մարդկանց սպանելու համար իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել։ Երկրորդ մեղադրյալ Ֆարիդուն Շամսիդինը փետրվարին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Ստամբուլից, պարզել է ՌԻԱ Նովոստին։ Նրա սոցցանցից տեղեկություններով՝ նա մեկ օրում՝ փետրվարի 23-ին, ութ հրապարակում է արել։ Գրեթե բոլոր լուսանկարների վրա նշված է «Աքսարայ, Ստամբուլ» աշխարհագրական դիրքը: Հրապարակված նկարների թվում կա անձամբ Շամսիդինի լուսանկարը, ինչպես նաև լուսանկարներ, որոնք արվել են ենթադրաբար մզկիթում։
Անկարան և Մոսկվան տեղեկություններ են փոխանակում «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ. աղբյուր
13:21, 08 ապրիլ 2024