ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպման ժամկետները դեռ որոշված չեն, սակայն հստակ է, որ դրանք տեղի կունենան տեսանելի ապագայում։
«Ամենաբարձր մակարդակով շփումներ, ընդհանուր առմամբ, նախապատրաստվում են... Ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով շփումների ժամկետները դեռ որոշված չեն, բայց կա հստակություն, որ դրանք տեղի կունենան տեսանելի ապագայում»,- ասել է Պեսկովը, գրում է Риа Новости-ն։