Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ի իր օգտահաշվում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպմանը։
«Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում։ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է աջակցել Հայաստանին բարեփոխումների իր գործընթացում», - գրել է նա։
Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բուրիչը ժամանել է ՀՀ ԱԳՆ։ Այցից հետո Բուրիչը կրկին գրառում է արել հանդիպման մասին։
«Շնորհակալություն նախարար Արարատ Միրզոյանին այսօր Հայաստանում ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար», - գրել է նա։