Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի թոռ Մանդլան Times թերթին տված մեկնաբանություններում հորդորել է իր պապի մասին խոսելիս չհիշատակել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենին։
Թրամփն իրեն նախկինում մի քանի անգամ համեմատել է Մանդելայի հետ, վերջինը՝ կապված նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործերից մեկի դատարանի որոշման հետ։
Մանդլան թերթին տված մեկնաբանությունում նշել է, որ Թրամփի նման հայտարարությունները դժվար է լուրջ ընդունել։ Նա ԱՄՆ նախկին նախագահին հիշեցրել է, որ Նելսոն Մանդելան դատվել է «ազատագրական պայքարի համար»։
Բայդենը, ինչպես գրում է թերթը, ավելի վաղ պատմել է այն մասին, թե ինչպես է 1970 թվականին իրեն ձերբակալել Հարավային Աֆրիկայում՝ բանտարկված Մանդելային այցելելու փորձի ժամանակ։ Սակայն ականատեսներից մեկը չի հաստատել, որ կալանավորումը տեղի է ունեցել։ Այնուհետև Բայդենի թիմը ստիպված է եղել պարզաբանել, որ նա ոչ թե կալանավորվել է, այլ բաժանվել է Յոհանեսբուրգի օդանավակայանում իրեն ուղեկցող խմբի սևամորթ անդամներից։
«Չի կարող լինել, որ... (Նելսոն Մանդելային) հիշատակվում է Թրամփի կամ Բայդենի հետ նույն շնչով: Նրանց պետք է դատել ըստ այն բանի, թե ինչի են հասել իրենց կյանքում», - մեջբերում է Times-ը Մանդելայի թոռան խոսքերը: