ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է «Կրոկուս Սիթի Հոլի» վրա գրոհած ահաբեկիչների կապն ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։
Այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ Քննչական կոմիտեն։
Հաղորդվել է, որ հետաքննությունն արդեն կարեւոր տեղեկություններ է ձեռք բերել ահաբեկիչների՝ հանցագործությանը նախապատրաստվելու պահերի մասին։
Նշվել է, որ ձեռք բերված տեղեկատվությունը կարող է վկայել ահաբեկիչների կապի մասին ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։
Նշենք, որ մարտի 22-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում գտնվող «Crocus City Hall»-ում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Չորս զինված անձինք մտել են համերգասրահ, կրակել մարդկանց վրա և հրդեհել սրահը։ Արդյունքում զոհվել է ավելի քան 140 մարդ։