Հետևեք մեզ։

Ազգային ժողովը չեղարկեց լրացուցիչ նիստը

19:05, 11 ապրիլ 2023
Ազգային ժողովը չեղարկեց լրացուցիչ նիստը

Ազգային ժողովը հետաձգեց օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը լրացուցիչ նիստում, նիստը կշարունակվի վաղը։ Ընդիմջումից հետո նման առաջարկով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Նա առաջարկեց ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը շարունակել ապրիլի 12-ին՝ հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով սահմանին լարված իրավիճակը։

«Ինչպես գիտեք, ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով այժմ Հայաստանի սահմաններին հանգիստ չէ։ Ես ցանկանում եմ մեր զինված ուժերին և մեր զինվորներին զորակցության խոսքեր ասել Ազգային ժողովի անունից, ուժ և կորով մաղթել նրանց մեր հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում։

Մենք այսօր օրակարգում հարցեր ունենք կիսատ թողած, հարց ու պատասխանի, ինչպես նաև ելույթների և եզրափակիչ ելույթների մասը։ Նաև Հաշվիչ հանձնախմբի հայտարարությունը ունենք կապված Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունների արդյունքների հետ։ Ես առաջարկում եմ մեր գործընկերներին բոլոր հարցերը հանել զեկուցողներին, ինչպես նաև ելույթներ չունենալ, որը կբերի նրան, որ մենք բոլոր հարցերին կանդրադառնանք վաղվա նիստին։ Հույս ունեմ, որ մինչև վաղը սահմանային իրավիճակի որոշակի հանգուցալուծում կունենանք»,- ասաց Արշակյանը։