Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությունը և Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն են տարածել։
Նշվում է, որ «վերջին օրերին որոշ սոցիալական ցանցերում մի շարք անձանց կողմից տեղեկություններ են շրջանառվում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի, ադրբեջանական բանակում զոհերի և վիրավորների առկայության, զորամասերի և ծանր հրետանու պատրաստության մասին, ինչպես նաև Լաչինի շրջանի տարածքում պարետային ժամ սահմանելու մասին։ Ըստ ադրբեջանակն կողմի՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում»։
Պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հասարակության մեջ մտահոգություն առաջացնող նման տեղեկատվություն տարածողները Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 1977 և 1973 թվականներին ծնված։
Ձեռնարկվել են անհրաժեշտ դատավարական միջոցառումներ։