Հետևեք մեզ։

14 պատգամավոր կմեկնի ԱՄՆ՝ գործուղման

17:42, 08 ապրիլ 2024
14 պատգամավոր կմեկնի ԱՄՆ՝ գործուղման

Ալեն Սիմոնյանն գործուղումների մեկնելու մասին կարգադրություններ է ստորագրել։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

Աշխատանքային այցով 2024 թվականի ապրիլի 30-ից մայիսի 4-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կմեկնեն  Հայկ Կոնջերյանը,  Սարգիս Խանդանյանը,  Արման Եղոյանը,  Ծովինար Վարդանյանը, Տարոն Մարգարյանը, Արսեն Թորոսյանը, Աշոտ Սիմոնյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էլեն Հայրապետյանը:

Մեկ այլ կարգադրությամբ՝ «Օրենսդիր մարմնի դերը ԱՄՆ-ում» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 9-11-ը Վաշինգտոն, իսկ  ապրիլի 12-20-ը Հելենա (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Արփինե Դավոյանը, Գայանե Եղիազարյանը, Թադեւոս Ավետիսյանը և Արգիշտի Գևորգյանը:

Մեկ այլ կարգադրությամբ՝ «Համաշխարհային նորարարությունները ժողովրդավարությունում (GID)» խորհրդարանական փոխանակման ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 14-ից 18-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)  կմեկնեն Ազգային ժողովի պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը։