Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպանությունը կազմակերպելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել։
«Jerusalem Post»-ը հայտնում է, որ Շին Բեթի և Իսրայելի ոստիկանության կիբերանվտանգության ստորաբաժանման կողմից կենտրոնական Իսրայելից մի մարդ ձերբակալվել է ահաբեկչություն հրահրող բովանդակություն հրապարակելու և վարչապետ Բենիամին Նեթանյահուին սպանելու կոչ անելու կասկածանքով:
Հաղորդվել է, որ կասկածյալը բերման է ենթարկվել կիրակի օրը։ Նախնական հարցաքննությունից հետո կասկածյալը տնային կալանքով ազատ է արձակվել, իսկ ապացույցները փոխանցվել են դատախազություն՝ նրան առաջադրված մեղադրանքը քննելու համար։