Հետևեք մեզ։

Երկամարտի 401 կգ արդյունքով Կարապետյանը երկրորդն է աշխարհի գավաթում, Սամվել Գասպարյանը չմասնակցեց հրում վարժությանը

18:28, 08 ապրիլ 2024
Երկամարտի 401 կգ արդյունքով Կարապետյանը երկրորդն է աշխարհի գավաթում,  Սամվել Գասպարյանը  չմասնակցեց հրում վարժությանը
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշայինների պայքարում:
 
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից:
 
Պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը գլխավերևում պահել է 216 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդն էր՝ 185 կգ արդյունքով:
   
Ապրիլի 11-ին մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Ժամը 13:00-ից պայքարի դուրս կգան +109 կգ քաշային Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը: