Այսօր Արարատի մարզում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։Նրան մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքը հայտնում է, որ մահացածը երկար տարիներ աշխատել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում և համարվում էր իր գործի գիտակ, օժտված էր մարդկային բարձ հատկանիշներով։