Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը ապրիլի 15-ի նստաշրջանում կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ ապրիլի 9-ը տոնական է, հանձնաժողովը կպահպանի ընթացակարգով նախատեսված եռօրյա ժամկետը և հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը, առաջին ընթերցմամբ կքննարկի փոփոխությունները։
«Վրացական երազանքը» բյուրոյի այսօրվա նիստում նախաձեռնել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Զուգահեռ Թբիլիսիում բողոքի ակցիա է ընդդեմ նախագծի ընդունման։
Խնդիրն այն է, որ նախորդ տարի ևս խորհրդարան էր ներկայացվել այդ նախագիծը, և բողոքի ակցիաների ճնշման ներքո իշխող ուժը հետ կանչեց նախագիծը։
Իշխող կուսակցությունը և օրինագծի հեղինակները պնդում էին, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի ընդդիմախոսները միաձայն հայտարարում էին, որ օրինագծերն ուղղակիորեն շեղվում են արևմտամետ կուրսից և ծառայում մեկ նպատակի՝ թույլ չտալ Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։
Բողոքի ակցիայի տեսանյութն՝ այստեղ։