Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Ոչ թե Սահմանադրության տեքստի հեղինակը, որովհետև տեքստը, միևնույն է, պիտի մի հոգի գրի, 2 հոգի գրի, լավ, մաքսիմում՝ 3 հոգի, բայց բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Եթե դուք էսօր ինձ հարցնեք՝ ի՞նչ պետք է գրած լինի Սահմանադրության մեջ, կամ ի՞նչ գրած պիտի չլինի, ես կարող է ինչ-որ մտքեր ունենամ, բայց Սահմանադրությունը գոյություն չունի քանի դեռ գոյություն չունի մարդկանց մտքում, որովհետև եթե մարդկանց մտքում եթե չլինի, 700 000 մարդ ոնց է գնալու կողմ քվեարկի․ մենակ մի պարագայում, եթե ինքը համարի, որ ինքն է դրա տերը և ինքն է դրա հեղինակը»,-ասել է Փաշինյանը։