Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում՝ 600 գրամ քաշով, ծայրահեղ ծանր վիճակում. տեղեկացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնը։
«Երկար ժամանակ շնչել է արհեստական շնչառական սարքով: Այսօր Սերինեն տուն է գնում արդեն 2 կգ քաշով, բժիշկները վիճակը բավարար են գնահատում:
Վերջապես իրականացել է մայրիկի երազանքը՝ Սերինեն ևս տոնական է հագնվել»։