Հետևեք մեզ։

EFJEUROPE-ը միացել է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները

23:36, 08 ապրիլ 2024
EFJEUROPE-ը միացել է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները

Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը` դատապարտելով  AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկվելու և անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալման փաստին: 

«EFJEUROPE-ը միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները»,-ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի գրառման մեջ, որին կից ներկայացված է նաև ՀԺՄ հայտարարությունը` հետևյալ հեշթեգով` #JournalismIsNotACrime (Լրագրությունը հանցագործություն չէ):

«Կամակերպությունից մեզ տեղեկացրեցին նաև, որ առաջիկայում կհրապարակվի նաև EFJ-ի ամբողջական հայտարարությունը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբալակալության փաստի կապակցությամբ»,-ասվում է ՀԺՄ-ի հաղորդագրության մեջ: