Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր

19:32, 11 ապրիլ 2023
Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր
Hayastan.news-ի տեղեկություններով՝ Սյունիքում՝ Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ (ժամը 19։30-ի դրությամբ)։

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ մոտ կես ժամ տևած կրակահերթի ընթացքում հրավիրվել է շտապօգնություն, սակայն վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել․ զոհերի թիվը չորսն է, մյուսներին տեղափոխել են բժշկական կենտրոն։ Ըստ նրա՝ ինժեներական աշխատանքներ են իրականացվել, որի շուրջ որոշակի հարցերի հստակեցման կարիք է եղել, և ադրբեջանական կողմը կրակել է այն ժամանակ, երբ զինծառայողները մարտական ծառայություն իրականացնելիս չեն եղել։ Ինժեներական աշխատանքներին ինչ-որ չափով մասնակցել են նաև տեղացիներ։

Նա հայտնեց, որ մոտ 25 րոպե է կրակոցները դադարել են (19։05-ի սահմաններում)։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: 

Սոթքում ևս թշնամին կրակահերթ է արձակել։

20:40-ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: