Հետևեք մեզ։

Երկրի բնակիչները դիտում են արևի խավարումը․ հաջորդ նման խավարումը տեղի կունենա 2042-ին (տեսանյութեր, լուսանկարներ)

23:51, 08 ապրիլ 2024
Երկրի բնակիչները դիտում են արևի խավարումը․ հաջորդ նման խավարումը տեղի կունենա 2042-ին (տեսանյութեր, լուսանկարներ)

Հյուսիսային Ամերիկան ​​դիտում է Արեգակի ամբողջական խավարումը։ Առաջինը դա տեսել են տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները Մեքսիկայի Մազաթլան հանգստավայրում:

Մեքսիկայում բնակիչները կարողացել են տեսնել ամենաերկար փուլը, որի ընթացքում Լուսինը ծածկել է Արեգակը գրեթե 4,5 րոպե: Խավարումը ծածկել է Հյուսիսային Ամերիկան ​​և որոշ ժամանակ տիրել է կատարյալ խավար, որում հստակ տեսանելի են եղել աստղերը։ Հաջորդ նման խավարումը տեղի կունենա 2042 թվականին։  

Ըստ NASA-ի տվյալների՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, կազմում է  268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ։  

Տեսանյութերն՝ այստեղ։