Ռուս հայտնի օպերային և էստրադային երգիչ, «Голос» շոուի մասնակից Եվգենի Կունգուրովը ինքնասպան է եղել Մոսկվայի կենտրոնում։ Այս մասին գրում է Shot Telegram ալիքը։
Երկուշաբթի՝ ապրիլի 8-ի երեկոյան, 40-ամյա կատարողի կինը դիմել է փրկարար ծառայությանը և հայտնել, որ հաղորդագրություն է ստացել ամուսնուց, որում նա սպառնում է ինքնասպան լինել Պրեսնենսկի թաղամասի բնակարաններից մեկում։ Կունգուրովը կնոջը գրել է, որ «վաղը նրա մարմինը կգտնի լոգարանում», որից հետո նա դադարել է պատասխանել զանգերին։
Կինը դեպքի վայր է կանչել փրկարարներին և ոստիկանություն, և երբ ոստիկանները ժամանել են, արտիստի մարմինը հայտնաբերել են տան պատուհանների տակ։ Աղբյուրը նշում է, որ Կունգուրովը հոգեկան խնդիրներ ուներ՝ նա պաշտոնապես գրանցված չէր, սակայն մասնավոր կլինիկայում նրան հսկել է հոգեբույժը։