Հետևեք մեզ։

Պայմանագիրս ավարտվեց, գնում եմ մրցույթին պատրաստվելու․ «Հանրային ռադիո»-ի տնօրեն

00:04, 09 ապրիլ 2024
Պայմանագիրս ավարտվեց, գնում եմ մրցույթին պատրաստվելու․ «Հանրային ռադիո»-ի տնօրեն
«Հանրային ռադիո»-ի տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է․
«Պայմանագիրս ավարտվեց: Գնում եմ հաջորդ հինգ տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու:
Միջանկյալ, հակիրճ ամփոփում.
Ընդունել եմ փաստացի 1 ռադիոալիք: Սեղանին եմ դնում 3*-ը (չհաշված առցանցները)
Ընկերությունն ընդունել եմ առանց վիդեոարտադրության: Հանձնում եմ ի պահ լիարժեք հոսքագիծ և վիդեոպրոդուկտների մրցունակ փաթեթ:
Ի պահ եմ տալիս նաև
լրատվական խմբագրությունը՝ վերակառուցված, վերանորոգված և վերազինված՝ արտադրության կրկնապատկված ծավալներով:
Առhասարակ արտադրողականության, թերևս, ամենաբարձր ցուցանիշները հայկական մեդիայում՝ շուրջ 130 անուն հաղորդաշար՝ օրական 170 ժամ հեռարձակմամբ
Ընկերության թվային հարթակների օպերացիոն լեզուները՝ քառապակված
Թրաֆիկը ՝ հնգապատկված
Սոցցանցային ծածկույթը՝ տասնհինգապատկված
Երաժշտական կոլեկտիվների համերգային գործունեությունը՝ տասնապատկված
Արխիվի հայկական երաժշտության բաժնի թվայնացումն՝ ավարտված
Նոր երաժշտության արտադրության ծավալները՝ թերևս հարյուրապատկված
Ընկերությունն ընդունել եմ շուրջ 166 մլն դրամ պարտքով (շրջանառության՝15%-ը): Ի պահ եմ թողնում 0 պարտքով և 150 մլն դրամ ավանդադրված ռեզերվներով:
 
* Ծանոթագրություն
• ՀՌ ընդհանուր ուղղվածություն ծրագիր «Առաջին ծրագիր»
• ՀՌ երիտասարդական ծրագիր «Իմ ռադիո»,
• ՀՌ մանկապատանեկան ծրագիր «Ռադիո Արևիկ»
Այս ցուցակում կարող էր ռադիո «Վեմն» էլ լինել, որը վարչաիրավական առումով Հանրայինի մաս է, բայց մեր անունից այն այլ հաստատություն է արտադրում, և Հանրայինը «Վեմի» վրա ոչ ջանք է ծախսում, ոչ էլ փող: Այստեղ կա «Իմ ռադիոն», որն առաջ փաստացի այդքան էլ մերը չէր, և Հանրայինի կազմում այն լիարժեքորեն վերագործարկելիս փոխել ենք ամեն ինչ բացի անվանումից: Ցանկում կարող էր լինել նաև Արցախի հանրային ռադիոն, որի ծավալումը ռադիոժամից շուրջօրյա լիարժեք կայանի մեր Ընկերության ինկուբացիոն ծրագիրն էր, բայց այն ողբերգականորեն անցյալում է»: